Վիրավորների տարհանումը լայն թափով տեղի է ունեցել մինչեւ առավոտ, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցն ու զինվորական հոսպիտալն ազատ մնա։ Այս մասին Արցախում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Առավոտվանից երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից հարձակում է սկսվել, առողջապահական համակարգի մասով ամբողջական մոբիլիզացիա սկսեցինք միանգամից կապ հաստատելով Արցախի Առողջապահության նախարարության եւ Պաշտպանության նախարարության գործընկերների հետ։ Կեսօրից մի փոքր ուշ սկսվեց վիրավորների տարհանումը։ Վիրավորների տարհանումը լայն թափով տեղի է ունեցել մինչեւ առավոտ, որպեսզի Ստեփանակերտի հիվանդանոցը, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալն ազատ մնա»,- ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ մոբիլիզացվել են բժշկական բրիգադներ, որոնց մի մասը գործուղվել է Ստեփանակերտ։