Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանի եղբայրը՝ Վահան Թովմասյանը, մեկնել է Արցախ։ Այս մասին Վաչեն հայտնել է Ինստագրամի իր էջում։

«Աստված հետդ ԱԽՊԵԵԵԵՐՍ!!! Հաղթելու ենք, էն էլ ինչ ձեւ։ Մեռնեմ ես քու ու բոլոր մեր տղերքի ԴՈւԽԻՆ!! Հետներդ ենք միշտ, հենց պետք եղավ, նույն վայրկյանին զինված կանգնած ենք ձեր կողքին։ Աստված պահապան մեր զինվորներին, հայ ազգին ու մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»,- գրել է դերասանը՝ եղբոր հետ լուսանկար հրապարակելով։