Երգիչ Սեւակ Խանաղյանն արձագանքել է Արցախի սամաններին տիրող վիճակին։ Երաժիշտն Instagram-յան էջում նշել է, որ հետեւում է իրադարձություններին եւ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ագրեսիան։
«Սրտումս տագնապով հետեւում եմ իմ հայրենիքի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այնտեղ պատերազմ է ընթանում։ Մենք դեմ ենք պատերազմին։ Մահանում են անմեղ մարդիկ։ Դա պարզապես սարսափելի է։ Ադրբեջան, դադարեցրեք ագրեսիան»,- գրել է նա։