Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ կից հետևյալ գրառմամբ.

«Հարգելի ՛ հայրենակիցներ,

Տեսանյութն այսօր առաջնագծում մեր ունեցած հերթական հաջողության մասին է: Մարտական ընկերներս' Գեղամը, Էդիկը, Արմենը և Ռուբիկը (Լյուպիտան), ովքեր մասնակցել են Արցախյան առաջին պատերազմին, 2016թ.-ի ապրիլյանին, մեր մյուս տղաների օգնությամբ խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել (մեկը' տեսանյութում) :

Միանում եմ նրանց խանդավառությանը: Տղերք, հպարտ եմ ձեզանով: Կեցցե՛ք»: