Դիրքերի շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել, ընթացել են ակտիվ, լայնածավաալ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եվ մենք, և ադրբեջանցիներն էլ կորուստներ ունենք, իհարկե, հակառակորդի կորուստները ինչպես միշտ ավելի շատ են։ Բայց կորուստներ կրել ենք նաև մենք։ Ադրբեջանական իշխանությունները հարյուրավոր դիակներ են թողել ճակատում, անտարբերություն են ցուցաբերում, սա մեծ բարբարոսություն է, որը մենք տեսնում ենք: Ես շատ զարմացած եմ ադրբեջանական իշխանությունների անտարբերությունից»,-նշեց նա:
ԱՀ նախագահը նաև հայտնեց, որ ունենք հայրենակից, ով վերցնելով նռնակները, նետվել է հակառակորդի խրամատ, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել թշնամուն և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին: