Ունենք հայրենակից, ով ժամերի ընթացքում թողել է Եվրոպական իր հաճելի կյանքը, մեծ ունեցվածքն ու այսօր գտնվում է առաջնագծում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք վարձկաններ չենք փնտրում ու այդ նույն վարձկաններին մեր գլխին պատուհաս չենք սարքում ժամանակի ընթացքում: Արցախն իր պամության մեջ երբևէ չի գրավվել ու չի գրավվելու»,-ասացնա:

Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի' տարածաշրջանից օտարերկրյա վարձկաններին դուրս բերելու կոչին, ասաց, որ վարձկանների մասով լավագույն պատասխանը 90-ականներին տվել է Շամիլ Բասաևը, ով այն ժամանակ կռվում էր հայկական ուժերի դեմ. «Չեչենական դաշտային հրամանատարն ասաց, որ դա իրենց պատերազմը չէ: Նա շատ ծանր կորուստներ է կրել Արցախյան հատվածում: Շատ ծանր հարված են կրել նաև մյուսները, այդ թվում նաև Պակիստանից եկած մոջահեդները: Վարձկանները երբեք որևէ երկրի օգուտ չեն տվել: Դա պետք է հասկանա նաև Ադրբեջանի ժողովուրդը: Այդ նույն վարձկանները փորձանք են դառնալու հենց ադրբեջանցի ժողովրդի համար»,-հավելեց նա: