Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հերթական ոչ ադեկվատ ու ցինիկ հայտարարություններով է հանդես եկել Հայաստանի հասցեին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն իր ելույթում կրկին աջակցություն է հայտնել Ադրբեջանին, պնդել, թե իբր ղարաբաղը բնիկ ադրբեջանական հող է, որը պետք է իբր հայերը հետ տան։
Էրդողանն իր այս աբսուրդ խոսքերը շարունակել է՝ Հայաստանին հանցագործ պետություն անվանելով՝ օգտագործելով թուրքերենով haydut բառը, որը նշանակում է զինված թալան անող, ճանապարհ կտրող։
Ելույթի վերջում Էրդողանը կրկին հիշեցրել է, որ մինչեւ վերջ ադրբեջանցիների կողքին է։