Վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում։ Այս մասին մամլո ասոիլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ ադրբեջանական հրետակոծության արդյունքում տուժել են նաև դպրոցները։
«Հրետակոծությունների ժամանակ առանձնակի հարվածի տակ են եղել ճանապարհները։ Եւ ճանապարհներին ևս մարդիկ վիրավորվել են։ Սա ևս լավ նյութ է՝ վերլուծելու Ադրբեջանի հասցրած հարվածների մոտիվացիան»,- նշել է Բեգլարյանը։
Արցախի ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրել է կասետային ռումբերի կիրառման դեպքեր, որոնք միջազգային նորմերով արգելված են։