Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե պատկերված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։
«Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։
Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ»։