ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է գերիների վերաբերյալ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարը:
«Ոչ կարող ենք հերքել, ոչ հաստատել։ Թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծի փոփոխություն, ոչինչ չենք կարող հերքել։ Նկարը լավ քողարկված կեղծիք էր։ Իրողության մասին՝ ավելի ուշ»,-նշել է նա։
Հայկական դիվերսիոն խմբի կողմից LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի պայթեցման մասին խոսելով' Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Լավ կմեկնաբանեմ, ժամանակին հերոսությունների մասին կպատմեմ»։
Հիշեցնենք' wargonzo Տելեգրամ ալիքը գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակի դիվերսիոն խումբը մտել է Ադրբեջանի հետևակի տարածք և պայթեցրել ադրբեջանական թնդանոթը, որից նրանք հարվածում էին Ստեփանակերտին։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ոչնչացվել է իսրայելական արտադրության «LORA» թնդանոթը։