ՀՀ սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ Մեր ԶՈՒ-երը հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին եւ լիովին տիրապետում են իրավիճակին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանի ԶՈՒ փաստացի կառավարումը հանձնված է Թուրքիայի ԶՈՒ-ին։ Հայաստանի, Արցախի բանակը կռվում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ։
«Երևանը վտանգված չէ, բայց պետք է հաշվի առնել՝ մենք պատերազմում ենք»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը։