Թուրքական լիրան շարունակում է արդեն տասն օրից ավել ձգվող անկումը: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր արդեն մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում է 7.87 թուրքական լիրա: Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին: Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:
Թուրքական լիրայի անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: