«Ես և իմ շինարար ընկերը Ռեուտովից, ով հայկական սփյուռքի ներկայացուցիչ է, նախօրեին հավաքեցինք 2 միլիոն 600 հազար ռուբլի: Եվ այսօր՝ Պուտինի ծննդյան օրը, այն պետք է ուղևորվեր Հայաստան։ Բայց այնտեղ վրացիները պղտորում են ջրերը, չեն ուզում այն Հայաստան թողնել: Բայց հայտնում են, որ կթողնեն ինձ»,֊ասել է հայտնի ռուսական բեմի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը: Ժողովուրդը գումար է հավաքում, բայց մենք պետք է նաև ստորագրություններ հավաքենք, խնդրագրեր ստեղծենք: Մենք կարող էինք պաշտպանվել, եթե միասնական լինեինք»,֊հավելել է ավագ Կիրկորովը: Նա նշել է, որ այդ խնդրագրերը պետք է ուղարկվեն ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններ: