Ինչպես արդեն հայտնել էինք «Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը Արցախում ծանր վիրավորում էր ստացել, և որքան ժամանակ էր, ինչ գտնվում էր արհեսատական կոմայի մեջ: Այսօր նրա ինստագրամյան էջից տեղեկացանք, որ Վահագն Սամվելյանին դուրս են բերել արհեսատական կոմայից. «Վահագի վիճակը օրեցօր բարելավվում է: Սպասում ենք լավ լուրերի»: