Տեսել ենք դիպուկահար կանանց, հրետանավոր կնոջ, շատ եմ լսել վաշտի աղջիկ հրամանատարի մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, որոնք շահագործում են մեր Զինված ուժերի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, իրենց հիանալի են դրսեւորում։ Նույնիսկ մեկ ճանճ անգամ գետնի վրա, իրենց հակատանկային միջոցների խոցումից չի վրիպում։
Տեսել ենք դիպուկահար կանանց, հրետանավոր կնոջ, շատ եմ լսել վաշտի աղջիկ հրամանատարի մասին։ Առաջին օրը ծանոթացել ենք աղջկա հետ, որը 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին եւ եկել պատերազմ»,- պատմեց Արծրուն Հովհաննիսյանը։