Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Երեկ՝ Հադրութի պաշտպանության ժամանակ, կողքիս վիրավորվեց արդեն նաև մարտական ընկերս՝ Արմանը, ով նաև մի որոշ ժամանակ եղել է ՊՎԾ աշխատակից:
Արմանի կյանքը փրկեցին մեր բժիշկները՝ բժիշկ Տոնոյանի գլխավորությամբ: Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում. ռազմաճակատում և այլ քաղաքներում զինվորների կյանքի համար պայքարող բժիշկները նույնպես հերոսներ են: Շնորհակալ եմ բոլորիդ:
Արմանս իմ ճանաչած քաջերից մեկն է, ով չսպասեց հրավերի, և կամավոր մեկնելով Արցախ, կատարեց իր նվիրական պարտքը: Այս օրերին, իմանալով, որ ողջ մնալու հավանականությունը քիչ է, և՛ խրամատում, և՛ քաղաքում իր ցուցաբերած խիզախությամբ ընկերների հետ միասին կասեցրեց թշնամու առաջխաղացումը:
Արմանը և մեր մյուս հերոս վիրավորները Աստծո կամոք անպայման առողջանալու են:
Հ.Գ. Արմանի ու իմ թիկունքում մեր Դիզափայտ լեռն է