Գերմանիայում անցկացվել են գաղտնի վարժանքներ միջուկային զենքի օգտագործմամբ ռազմական գործողություններ կատարելու համար, գրում է Bild-ը: Ըստ պարբերականի՝ «Համառ կեսօր» կոչվող զորավարժություններն անցկացվել են Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Նորֆենիչ ավիաբազայում՝ գերմանական օդուժի ու ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցների մասնակցությամբ: Զորավարժություններին մասնակցել են ռմբակոծիչներ, որոնք հնարավորություն ունեն միջուկային զենք կրելու։ Զորավարժությունների հիմնական նպատակը, ինչպես նշված է նյութում, ատոմային ռումբերի օգտագործմամբ Գերմանիայի պաշտպանությունն իրականացնելն է: Հոդվածում նաև կարծիք է հայտնվում, որ այժմ միջուկային պատերազմի ռիսկը շատ ավելի բարձր է, քան վերջին երեք տասնամյակների ընթացքում: Սրա հիմնական պատճառը ԱՄՆ-ի դուրս գալն է «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից»: