Տուապսե քաղաքի ծովային նավահանգստում Թուրքիայից բերված նռան երկու խմբաքանակի ստուգման ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները հայտնաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ Միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)):

Նռան երկու խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է:

Իշխանություններն արգելել են նռան խմբաքանակի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: