«Ոչ մի քաղաքական գրառում չեմ արել այս 20 օրվա ընթացքում և չեմ անելու, #Հաղթելուենք , դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք տականքներ։
Փառք հայոց բանակին
Փառք մեր արծիվներին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Թե ո՞ւմ նկատի ունի պատգամավորը «տականքներ» ասելով՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել հենց նրանից։
«Նկատի ունեմ բոլոր նրանց, որոնք Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ են աշխատում։ Օրը կգա, կտեսնեք՝ ովքեր են դրանք։ Երբ սկսեն պատժվել, կիմանաք՝ ովքեր են»,- մեր հարցին ի պատասխան' ասաց Քրիստինե Պողոսյանը։