Հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին անդրադարձել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային:

«Անսովոր ժամանակներ են, հատկապես Հայաստանի ժողովրդի համար։ Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ հնարավորինս արագ և շուտ հաստատվի խաղաղություն։ Դա ամենագլխավորն է, ինչի մասին մտածում ենք»,- «Ավրորայի» հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» առաջին միջոցառնման ժամանակ ասել է դերասանը։

«Հուսով եմ՝ մոտ ապագայում չի լինի «Ավրորա» մրցանակի կարիքը։ Դա է իմ աղոթքը։ Դա է իմ հույսը»,- հավելել է դերասանը։