Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից բերված զինալների խնդրին: Նա հավաստիացրել է, որ այդ հարցը գտնվում է ռուսական դիվանագիտական և զինվորական կառույցների ուշադրության ներքո։
«Դա իրապես լուրջ խնդիր է մեզ համար։ Մեր զինվորականները, փորձագետներն այդ հարցը լիարժեք վերահսկողության տակ են պահում։ Այդ աշխատանքը լուսաբանելու ենթակա չէ, բայց վստահեցնում եմ' շատ ակտիվ ընթանում է»,- ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են գրոհայինների՝ հակամարտության գոտի ուղարկելու հնարավոր հետևանքները։