Համազգային դրամահավաքին մասնակցում է համայն հայությունը աշխարհի 73 երկրից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և կից ինֆոգրաֆիկա հրապարակել:

Ըստ այդմ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամենաշատ փոխանցումներն արել են ԱՄՆ-ից՝ 45 տոկոսը, ապա հենց Հայաստանից՝ 33 տոկոսը, 10 տոկոսը՝ Ռուսաստանից: