Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիցցայի Նոտր Դամ տաճարում երեք հավատացյալ զոհերին մարդասպանը գլխատեց «Ալլահ Աքբար» բառերով։ Ամենայն հավանականությամբ, սա պատասխան է Charlie Hebdo ամսագրում Էրդողանի ծաղրանկարին: Եվ որքան շուտ ողջ քաղաքակիրթ աշխարհը հասկանա, որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, և ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ, այնքան շուտ հնարավոր կլինի զրոյացնել Էրդողան-Հիտլերի հիվանդ ամբիցիաները:
Ի դեպ, թուրքերը եկեղեցում քրիստոնյա հավատացյալներին սպանելու հինավուրց ավանդույթ ունեն: 1453 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարում թուրքական բանակը գլխատեց բոլոր հավատացյալներին և կողոպտեց եկեղեցական ողջ կահ-կարասին։