Թուրքիան քննարկում է Քաթարի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Քաթարի Գլխավոր շտաբի պետ Գանիմ բեն Շահինը և Դոհայում թուրքական ռազմական կցորդ Ալբայ Բուրակ Չեթինը քննարկել են երկու երկրների միջև ռազմական գործակցության դրույթները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Քաթարի Պաշտպանության նախարարության հայտարարության, Գլխավոր շտաբի պետ Գանեմ բին Շահինը հանդիպել է Դոհայում թուրքական ռազմական կցորդ Բուրակ Չեթինի հետ: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության տեղեկությունների, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Թուրքիայի և Քաթարի զինված ուժերի միջև անցկացվել են «Նասր-2020» ռազմական զորավարժությունները, որոնք ավարտվել են 2020թ. հոկտեմբերի 29-ին: