«Վերջին շրջանում, օրենքի ուժով հավաքում ենք կապի միջոցները: Երբ ինձ անհատապես զանգում են, ՊՆ են զանգում, որ էս զորամասի երեխաներից 25 օր տեղյակ չենք, չենք խոսել՝ շատերին հորդորում եմ հանգստություն պահպանել: Իհարկե, Աստծու սիրուն, կան, որ այդ երեխաներից զոհվել են, ուղղակի չենք կարողացել կապ հաստատել կամ հստակություն, ճշտում չի եղել, մարմնի իդենտիֆիկացիա չի եղել՝ դրա համար չենք հայտնել, դժբախտաբար նման դեպքեր կան' շատ չեն, բայց մենք զինծառայողներին արգելել ենք խոսել, որովհետև դա իրենց կյանքը վտանգում է»,- այսօր ՖԲ ասուլիսի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ ունեն հստակ փաստեր, որ Ադրբեջանն օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են կոնկրետ բջջային կապի վրա: