«Տպավորություն է, որ ՄԱԿ-ը վաղուց էր մահացած, պարզապես, մենք իրեն նոր ենք գտել և հիմա ենք՝ ի հիշատակ իրեն, հարգանքի տուրք մատուցում: Երկուստեք հայտարարություններ են արվում, մտահոգություններ են հայտնվում, բայց սրանք, բացարձակապես, կապ չունեն իրականության հետ: Երբ դնում են երկու կողմերին մի հարթության վրա, վիրավորական է Հայաստանի համար: Ամբողջ աշխարհին պարզ է՝ ինչ է կատարվում: Եվ ընդամենն արձանագրել, որ դուք պետք է զսպվածության կամ հրադադարի կոչը հարգեք, բացարձակապես ծաղրի վիճակ է. թող հաշվի նստեն հայ հասարակության հետ»,- այս մասին ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա իրականացնողներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են՝ դադարեցնել կոչերը, տալ հստակ գնահատականներ, մշակել ծրագիր կամ բանաձևեր, որոնք, կոնկրետ, վերջ կդնեն այս իրավիճակին:

«Մենք այլևս լռողի կամ խնդրողի կարգավիճակում չենք լինելու: Պարզապես ՄԱԿ-ը սպասարկում է հանցավոր կլանի, «շան գլուխն ավելի խորն է թաղված»: