Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կանցլեր Կուրցը պատասխանել է վարչապետ Փաշինյանի գրառմանը՝ նշելով. «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը ցավակցական հեռագրում նշել էր․

«Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են: Լեռնային Ղարաբաղը պայքարում է ադրբեջանա-թուրքական ահաբեկչական տանդեմի դեմ մեկ ամսից ավելի։ Ես կիսում եմ Ավստրիայի ժողովրդի ցավը, մաղթում զոհերի ընտանիքներին համբերություն և վիրավորներին շուտ ապաքինում»։