Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ` մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովի հայատյաց արտահայտությունների պատճառով:
Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրեց Նուրլան Իբրահիմովին ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից։
Հիշեցնենք, որ Իբրահիմովն իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել սպանել բոլոր հայերին:
«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին ՝ կանանց, երեխաներին և ծերերին: Դա անհրաժեշտ է անել առանց որևէ խտրության:
Նրանք ամենավատն են»,- գրել էր Իբրահիմովը: