«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+ հիմնադրամ) սկսում է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։ Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով' հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: