2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է ՍԴ աշխատակազմը։

Բացի դրանից՝ Սահմանադրական դատարանը պատրաստակամություն է հայտնել ևս 9 միլիոն դրամի չափով տնտեսված ֆինանսական միջոցները Պահուտային ֆոնդ ուղղելու մասով։

Տնտեսված ֆինանսական միջոցները Պահուստային ֆոնդ են ուղղվել ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման շրջանակում։