Անցնող շաբաթվա տնտեսական ամենատարօրինակ ու նույնքան կարևոր թեման «Արմավիայի» վախճանն էր՝ իրավատնտեսագիտական բառապաշարով ասած՝ սնանկացման գործընթացի սկիզբը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահն այս առթիվ հայտարարեց, որ կատարվածը «սպասելի էր»: Հնարավոր է, որ մեր տնտեսության տարբեր ոլորտների ղեկավարների համար բոլոր ձախորդությունները սպասելի են: Այդ տնտեսական ձախորդությունների մի մասի պատճառը հենց այդ ղեկավարների իմանալ-չհայտնելու պատճառով է: Ու իմանալու պարագային՝ նրանց անգործունեությունը: Բայց դա իրավական թեմա է, վերադառնանք տնտեսական ոլորտ: «Արմավիայի» մասին վերջին հայտնի ստույգ տեղեկատվությունն այն էր, որ ռուսաստանյան ՎՏԲ բանկը Հայաստանի արբիտրաժում դատի էր տվել այս ընկերությանը: Հայցն ակնկալում է վերադարձնել 10 մլն դոլարին համարժեք գումար: Նույն բանկը Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Mika limited» ընկերությանը դատի է տվել Ջերսի կղզու արքայական դատարանում: ՎՏԲ-ն Ջերսիի օֆշորում գրանցված «Mika limited»-ից այս հայցով 12 մլն դոլար է պահանջում: Այս մասին արտասահմանյան մամուլը վաղուց է գրում: «Արմավիայի» լրատվական ծառայությունը հայտարարեց, որ այդ լուրերը չի մեկնաբանում, որովհետև փաստերը խեղաթյուրված են: Ինքը՝ Միխայիլ Բաղդասարովը, լրագրողների հետ վերջին հանդիպման ընթացքում՝ հունվարի 18-ին, հայտարարեց, որ շուտով կփակի պարտքերը, և հայցերը հետ կվերցվեն: Այս ընթացքում ռուսական մամուլը հասցրեց հրապարակել, որ «Արմավիան» հասցրել է այլ պարտքեր էլ կուտակել: Օդանավակայաններին ունեցած պարտքերից ամենամեծը 1,5 մլն դոլար է՝ «Վնուկովոյի» օդանավակայանին, ամենափոքրը՝ 30 հազար դոլար՝ Սոչիի օդանավակայանին: Ըստ ռուսական մամուլի, այդ երկրի բանկերին և «Ռոսնավիգացիային» Միխայիլ Բաղդասարովի ընկերությունների պարտքը 25 մլն դոլար է: Սա բավական տարօրինակ իրավիճակում ստեղծված և պետական քնքուշ վերաբերմունքի արժանացած ընկերության տարօրինակ վախճանն է: «Արմավիան» հիմնադրվեց 1996թ: Հիմնադիրներն էին ռուսական «Սիբիր» ավիաընկերությունն ու Միխայիլ Բաղդասարովը: Պետությունը չվերթերի մոնոպոլիա նվիրեց ու «Արմավիան» հայտարարեց «ազգային արժեք»: (Կարելի էր ենթադրել, թե Երևան-Գորիս ավտոմայրուղին կամ Հերացու պողոտան ազգային արժեք չեն): 2005թ. Միխայիլ Բաղդասարովը գնեց «Սիբիր» ավիաընկերության բաժնետոմսերը, ու հասարակության համար պարզ դարձավ, որ «ազգային արժեք» կոչվածը մեկ հոգու սեփականություն է: Սեփականություն, որ ազգի' թռիչքի փող ունեցող հատվածին տեղափոխում էր Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի 48 քաղաքներ: Մոնոպոլ տեղափոխում ու փող էր աշխատում: Ամեն նոր վարձակալած եվրոպական ինքնաթիռի մուտքը «Զվարթնոց» օդանավակայան պետական քարոզչամեքենան տնտեսական առաջընթաց էր ներկայացնում: Այդ տարիներին «Արմավիան», կարծեմ, հինգ աերոբուս էր շահագործում: Ռուս-վրացական պատերազմից հետո այս ավիաընկերությունը երեք Bambardier փոքր ինքնաթիռներ ձեռք բերեց Երևան-Թբիլիսի-Երևան-ՌԴ որևէ քաղաք չվերթեր կազմակերպելու համար: Թվում էր, թե ամեն ինչ կարգին է, բայց ընկերության ինքնաթիռների պարկը փոքրանում էր: Աերոբուսներից մեկը, կարծեմ, Բելգիայի օդանավակայանում հրդեհվեց: Հետո տեղի ունեցավ անակնկալ. Միխայիլ Բաղդասարովը որոշեց գնել ռուսաստանյան արտադրության «գերժամանակակից» օդանավ: Առաջինն աշխարհում: 30 մլն դոլար հայտարարվող գին ունեցող «Suhkhoj Superjet 100» օդանավը մինչև այսօր էլ, կարծես, ոչ մի այլ ավիաընկերություն չի գնել: Բոլորն են հիշում ռուսական այդ թռչող սարքի գովազդային թռիչքները Հնդկաստանում, որ ողբերգական ավարտ ունեցավ: Դժվար թե որևէ մեկը վստահ պնդի, թե ինչ նկատառումներից ելնելով' Միխայիլ Բաղդասարովը որոշեց ռուսական բանկերից և «Արդշինինվեստբանկից» պարտք վերցնել ու ռուսական ինքնաթիռ գնել: Այն, որ դա ձախողված բիզնես ձեռնարկ էր, հայտնի էր հենց սկզբից: Մի քանի շաբաթ Միխայիլ Բաղդասարովը ռուսական հեռուստաընկերություններին հարցազրույցներ էր տալիս ու ասում, որ երկրորդն էլ է գնելու: Բայց հետո արտադրողին վերադարձրեց իրեն որպես ինքնաթիռ վաճառված թռչող սարքը: Հիմա բոլորն են անհանգստացած «Արմավիայի» սնանկացման գործընթացից: Հայ հարկատուն փորձում է հասկանալ, թե որքան է վճարելու «ազգային արժեք» հայտարարվածի փոխարեն: Ռուսաստանյան բանկերն ու օդանավակայանները՝ որքան փող կկարողանան վերադարձնել: Այն, որ օֆշորային ընկերությունը ոչ գույք ունի, ոչ սեփական ինքնաթիռ, գիտեն բոլորը: 2012թ., ռուսական մամուլի տվյալներով, «Արմավիան» շահագործում էր մեկ A320, երեք Bambardier 200, մեկ Բոինգ 737 և մեկ Յակ 42 VIP: Բայց ի՞նչ իրավունքով՝ պարզ չէ: Փոխարենը' վստահ կարելի է պնդել՝ ոչ սեփականության իրավունքով: Ռուս իրավաբանների կարծիքով, եթե ընկերությունը ինքնաթիռները ձեռք է բերել լիզինգով, ապա ռուսական ՎՏԲ-ն կհաջողացնի ետ ստանալ 22 մլն դոլարի 20 տոկոսը: Իսկ որքան կկորցնեն ընկերության աշխատակիցներն ու Հայաստանի պետբյուջեն ու հարկատուները' պարզ չէ: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ից 16 մլն դոլարի տրանսպորտային միջոց է արտահանվել: Խոսքն ակնհայտ Հայաստանից տարված ինքնաթիռի մասին է: Սա կարող է հետքերը մաքրելու և պարտքն ուրիշի վզին թողնելու դասական օրինակ դառնալ:
Աղբյուր՝
http://168.am/2013/04/04/205856.html
Առաջարկում ենք նաև
31/08/19 10:30
«Կլիներ ծիծաղելի, եթե չլիներ այդքան տխուր», կամ երևանցի տաքսիստի անհավանական արկածները
19/08/17 13:09
Իրանցիների անհավանական արկածները Հայաստանում
29/03/16 23:25
Մանկական Դհոլի անհավանական արկածները Հրազդանում
01/10/15 10:37
Տաթևիկ Ադումյանի խենթությունները` Ծաղկաձորում (լուսանկարներ)
24/08/15 20:51
10 միլիոնից ավելի դիտում YouTube-ում. կնոջ անհավանական արկածները բենզալցակայանում (տեսանյութ)
09/07/15 12:27
Իրանցիների անհավանական արկածները Երևանում. 23-ամյա իրանցին Mitsubishi-ով «շումախերական» ավտովթարի հեղինակ (լուսանկարներ) shamshyan.com
01/04/15 13:13
«Ֆուլ Հաուս»-ի անհավանական արկածները ԱՄՆ-ում (տեսանյութ)
20/04/14 22:33
Համացանցում մեկ միլիոնից ավել դիտում ապահոված տեսանյութի հերոսուհին ցնցել Է բոլորին. անհավանական, մեծ կուրծք ունեցող կնոջ «Արկածները»
15/10/13 18:34
«Ամերիկացու անհավանական արկածները Հայաստանում» (Ֆիլմ)
13/07/13 16:20
Հայերի եւ ամերիկացու անհավանական արկածները Հնդկաստանում :)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան