Դերասան Վարդան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի բարեկամներ,
Համացանցում տեղեկություն է պտտվում, որ ես սահմանին եմ կամ Արցախում ։Դա իրականությանը չի համապասխանում։
Կարծում եմ, թյուրիմացության պատճառ է հանդիսացել իմ ռազմական համազգեստով կարճ հարցազրույցը ՈՄԱ-ի / Ողջ մնալու արվեստը / պարապմունքներից։
Տղաս՝ Հայկն Արցախում է, ես՝ այստեղ ։Ես շարունակելով թատերական ելույթներս Գյումրիի պետական թատրոնի հետ, միաժամանակ զինավարժությունների եմ մասնակցում ՈՄԱ ի խմբում, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու դիրքեր մեկնելու։
Խորին շնորհակալություններս եմ հայտնում որդուս եւ ինձ ուղղված բարեմաղթանքների համար ։Աստված բոլորիս պահապան...»։