Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ այդ խնդիրը կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի հետ, վստահեցնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի բերթափանցել որեւէ բնակավայր եւ 1 կամ երկու րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, ճեպազրույցի ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը՝ անդրադառնալով Շուշիում ադրբեջւանական դրոշ բարձրացնելու վերաբերյալ տեսանյութին, որը տարածել է ադրբեջանական կողմը:
«Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժումների գլխովին ոչնչացումն է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նախօրեին Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությանը, թե իր կարծիքով, այսօր Շուշիի համար ճակատամարտը կավարտվի, Սարումյանն արձագանքեց. «Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է եւ ենթադրում է իրավիճակային փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»: