«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Հանրապետության նախագահի՝ այսօր ուղիղ եթերով հանդես գալուց հետո որոշ լրատվականներ Գրիգորի Սահակյանի մասին նախագահի խոսքը լուսաբանել են հակառակ՝ բացասական ընկալմամբ: Պատերազմի առաջին օրերից սկսած՝ հայրենիքի հանդեպ նրա մատուցած ռազմական բնույթի ծառայություններն արժանի են միայն բարձր գնահատականի, և պատահական չէ, որ վերջինս նախագահի կողմից հատուկ խրախուսանքի է արժանացել:
Խնդրում եմ շտկել»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: