Հետագայում, երբ ռազմական գործողություննեը կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է և այստեղ քննարկել-չքննարկելու տրամաբանությունը գործում է, և դա քննարկում են բոլորը։ Ընդ որում՝ այդ քննարկման տրամաբանությունն էլ պետք է հասկանալ, թե ինչ է առաջարկվում անել՝ հետ պտտե՞լ, վերսկսե՞լ ռազմական գործողությունները, թե ի՞նչ անել, բայց հիմա գնում են ամենալայն քննարկումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ըստ էության, քննարկումը պետք է հիմա սկսվի, և դա դիվանագիտական բնույթի քննարկում է, և կարծում եմ, որ այդ քննարկումը տեղի կունենա շատ երկար։ Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սա ռազմական գործողությունների դադարի մասին փաստաթուղթ է, սա քաղաքական կարգավորման փաստաթուղթ չէ։ Այստեղ կան տերմիններ, նախադասություններ, որոնք պետք է մեկնաբանվեն և դառնան քաղաքական մենաբանություն։ Այդ փուլում քննարկումները հնարավոր կդառնան։ Այդ դեպքում էլ, բնականաբար, քննարկման հիմնական ֆորմատը լինելու է կառավարության ներսում, որովհետև դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և դիվանագիտական կորպուսը ԱԳՆ-ն է»,- ասաց նա:
Խոսելով ընդդիմադիր ուժերի հավաքների մասին` Փաշինյանն ասաց, որ չի լսել նրանցից եռակողմ հայտարարությունը չեղարկելու տարբերակ
«Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, ճղել, դնել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումն ունենալ։ Դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է, իսկ դա նշանակում է, որ մենք ասու՞մ ենք՝ թող մեր 30․000 զինվորները շրջափակման մեջ ընկնեն»,-ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը հիշեց նաև Ապրիլյան պատերազմը` նշելով, որ 2016 թվականին լինելով ընդդիմադիր` որպես կամավոր մեկնել է Լեռնային Ղարաբաղ, սակայն հետո իրադարձությունների ընթացքից ոչ այդքան գոհ լինելով՝ հանրահավաք չի արել։