Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել, վստահաբար: Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իրողություններում կան նաև այդ պատկերացումներին համապատասխան իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։

«Մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԼՂ հարցում ՌԴ-ի ունեցած դիրքորոշումների մասին։ Այս պարագայում դրանք, միանշանակ, չեն կապակցվում: ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ։ Այս պահին մեր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ աշխատանքային են, շատ լավ»,- հայտնեց Փաշինյանը: