Շուշին, այո, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել: Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի և դիրքավորվել այնտեղ։ Սակայն, նրա խոսքով, խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը. Շուշին շարունակել է մնալ հակառակորդի ձեռքում:
«Շատ միֆեր կան Շուշիի հետ կապված․ օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե 50 հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։ Հետագայում պարզվեց, որ այդ անձն, իրականում, Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: