Այսօր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: 168.am-ի տեսախցիկն այսօր ԱԱԾ մտնելիս ֆիքսել է նաև կառույցի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Ինչպես պարզեցինք, պատրվակը հարցաքննությունն է։
Ազատության հրապարակում խնդում են վրադ, ԴԱՎԱՃԱՆ Նիկոլ»: