Վարչապետի աթոռին նստած անձի մամուլի խոսնակը և իրենց թիմը տարիներ շարունակ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեսպանատան դիմաց պայքարել են մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրի դեմ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հաղթանակած» նախաձեռնութան ղեկավար Հովհաննես Հարությունյանը՝ որպես փաստ ներկայացնելով Մանե Գևորգյանի ներկայությամբ լուսանկարները, որտեղ վերջինս մասնակցում է հակառուսական ակցիաների:

«Շատերը հասկանալով կամ միգուցե չհասկանալով տարիներ շարունակ քանդել են մեր և Ռուսաստանի հարաբերությունները», - նշեց նա:

Նրա խոսքով՝ իշխող ուժը 2,5 տարվա ընթացքում բոլոր նպաստավոր պայմաններըստեղծել է թշնամու լկտիական հարձակման համար: