Արցախում հերոսաբար զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Այս մասին հայտնել է բանաստեղծի ընտանիքի բարեկամ Լուսին Ղազարյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։
Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է․
«Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան»։