Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար, ծագումով Հայաստանից Վալերի Տոլստովը պատերազմի առաջին օրերից ակտիվորեն պաշտպանում է իր դիրքորոշումը սոցցանցերում, նա հաճախ է ֆեյսբուքում գրառումներ արել Արցախյան պատերազմի մասին: Բացի այդ, ակտիվորեն օգնում էր Արցախին նաեւ ֆինանսապես․․․ Նրա վերջին գրառումը հայ ռազմագերիների սարսափելի տեսանյութի մասին է։
«Տարածվում են հայ ռազմագերիների հետ կապված սահմռկեցուցիչ տեսանյութեր», - գրում է նա ։ - Ասում են՝ «աշխարհը պետք է տեսնի»։ «Շոկային բովանդակություն»։ Իհարկե, դիտումներ, տարածում եւ այլն։
Եթե ցանկանում եք ցույց տալ «աշխարհին», ապա նախ արգելափակեք Հայաստանում ցուցադրվելու համար, չէ որ «աշխարհի» հետ միասին կտեսնեն բազմաթիվ հայ մայրեր, որոնց սիրտը դիտելուց դուրս կթռչի։ Նրանք շատ ավելի կարեւոր են։
Գուցե ինչ-որ մեկը տեսել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի ֆիլմերը եւ հասկանա, թե ինչ նկատի ունեմ։ Կարեկցանք մի փնտրեք այնտեղ, որտեղ այն չկա։ Ընտրելով «աշխարհը կտեսնի»-ի եւ «մայրեր»-ի միջեւ, ընտրությունը պետք է արվի երկրորդի պահպանման օգտին։
Ցավոք, կամ հակառակը, բայց մարդը չի անհանգստանում որեւէ մեկի համար, ում հետ անմիջականորեն կապված չէ: Բացառություններ լինում են։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ հարազատների համար չի անհանգստանում, իսկ մարդկությունն ապրում է հոտի սկզբունքով»։
Իր գրառման վերջում նա հռետորական հարց է բարձրացնում. «Խոստովանեք, չէ որ ձեզ համար, ըստ էության, այնքան էլ ցավալի չէր, երբ հողին էին հավասարեցնում Իրաքը կամ Լիբիան...»։