Ընդդիմության օրակարգը չի փոխվում, քանի որ ոչինչ տեղի չի ունենում: Ընդդիմության հանրահավաքները Հայաստանում կշարունակվեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նաև նշեց, որ իրավապահ մարմիններն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին հնարավորություն չեն տալիս մասնակցել բողոքի ակցիաներին: «Դուք ինքներդ եք տեսնում, որ հանրահավաքներից հինգ րոպե, կես ժամ, երկու ժամ առաջ մարդկանց հրավիրվում են Ազգային անվտանգության ծառայություն, իսկ մարդը պետք է ֆիզիկական հնարավորություն ունենա ներկա գտնվելու հանրահավաքներին»,- ասաց Մելքումյանը:
Հիշեցնենք, որ Երևանում ընդդիմադիր 17 կուսակցությունները վերջին օրերին լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացնում Փաշինյանի հրաժարականի պահանջով: