Microsoft- ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը The Daily Show-ում նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի պատճառով շատ բարդ ձմեռ է սպասվում: Նրա խոսքերը մեջբերում է The Daily Beast-ը:
Գեյթսի խոսքով՝ ձմռանը մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում ներսում, ուստի վիրուսը ավելի ակտիվ է բազմանում:
Բացի այդ, նա նշել է, որ հասարակության որոշակի մի զանգված արդեն հոգնել է COVID-19- ի տարածման կանխարգելման հետ կապված կանոնների կիրառումից: «Որոշ կանոններ, որոնք մարդիկ ստիպված են պահպանել, ինչպես, օրինակ, ընկերների հետ չշփվելը, այժմ ավելի բարդ է պահպանել», - բացատրել է Գեյթսը: Միլիարդատերը կարծում է, որ հաջորդ վեց-ութ ամիսների ընթացքում այս մասին լուրերը հիմնականում վատը կլինեն: «Դրանից հետո պատվաստանյութերի ծավալը կավելանա, և թունելի վերջում լույս կերևա», - եզրափակել է Գեյթսը:
Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտարարել էր, որ COVID-19- ի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել արդեն հաջորդ տարի, բայց նա կասկած էր հայտնել այն մասին, որ բոլոր պատվաստանյութերը, որոնք անցնում են փորձարկումների երրորդ փուլ ԱՄՆ-ում, արդյունավետ են լինելու: