Ես կարծում եմ՝ մեր հայրենիքն այնպիսի իրավիճակում է, որ մենք այլ ելք չունենք ու շարունակում ենք հայրենիք կորցնել: Ի վերջո, բարձրագույն պաշտոնատար անձինք, հանձին ՀՀ գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչև հիմա Սահմանադրական կարգի տապալման մասով մեղադրանք չի առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Այս հարցը բարձրարցեց ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը, որը միացել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գեղամ Մանուկյանին՝ հայտարարելով անժամկետ հացադուլ:
Կիմ Բալայանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրատեսական կյանքով չի ապրում, իսկ ստեղծված իրավիճակի մեջ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը:
«Եթե հիշում եք 2018 թվականաի մայիսի 2, երբ խորհրդարանում առաջին քվեարկությունը պետք է լիներ, ինձ հրավիրել էին Հանրային հեռուստաընկերություն և հարցրին՝ ինչ կլինի եթե այսօր չընտրեն Նիկոլ Փաշինյանին, ես ասացի՝ Աստված չանի, եթե չընտրեն. հայը հայի արյուն կթափի: Հիմա այս նույն ժողովուրդն ասում է՝ Դու մեզ տվեցիք 5000 զոհ, կրճատեցիր մի ամբողջ սերունդ, տապալեցիր արտաքին և ներքին քաղաքականությունը, մեկուսացրիր մեր պետությունը միջազգային հարաբերություններում: Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կշահի ամբողջ ժողովուրդը»,- նշեց Բալայանը: