ամացանացում տարածվել է լուսանկար, որտեղ անհետ կորածների որոնման եւ գերիների վերադարձման պահանջով երթ իրականացողները անհետ կորած եւ գերի ընկած զինվորների լուսանկարների հետ միասին ցուցադրում էին նաև վերջերս հուղարկավորված զինվորական Գեղամ Սաֆյանի լուսանկարը։ Վերջինիս կինը՝ Վարսենիկ Հակոբջանյանը, այս առիթով համացանցում գրառում է կատարել․
«Մարդու սիրտ պայթում է էս համատարած քաոսից... Խոսում, քննարկում են չգիտես ինչից, երևի այլ թեմա կամ մտածելու բան չունեն։ Ողջ երկրումս համատարած թշվառություն է։ Ման են գալիս, դուռ են թակում, երթ են կազմակերպում, ամբիոնից խոսում են, տանը` բազմոցին նստած, քոմենտ են գրում, անվերջ գրում են, ինչի՞ց, ումի՞ց... Իսկ ի՞նչ իրավունքով... Դուք գոնե գիտեք, թե ինչ եք տարածում, ինչ եք մասսայականացնում։
Ամուսնուս թողեք հանգիստ, թողեք գոնե ինքը հաղթանակած ու հանգիստ ննջի։
ԿԱ՞Ն ՁԵՐ ՄԵՋ ԹԱՍԻԲ ԽԱՂԱՑՈՂՆԵՐ, ԵԹԵ ԱՅՈ` ՎԱՂԸ ՀԱՎԱՔԵՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ...»։