Forbes-ի հեղինակ Զակ Դոֆմանը թվարկել է WhatsApp-ում այն կարգավորումները, որոնք պետք է փոխել մեսենջերից անվտանգ օգտվելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Նախ՝ դա «երկքայլանոց ստուգում» է, որը սահմանում է հավելվածում վեցանիշ գաղտնաբառ: Այն կարելի է միացնել հավելվածի կարգավորումների «հաշիվ» սյունակում: Այս գործառույթը չարամիտներին թույլ չի տա հայտնվել ձեր օգտահաշվում:
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս ստացված բովանդակությունը հեռախոսի հիշողության մեջ ավտոմատ կերպով պահպանելու գործառույթը անջատել: Դա անելու համար կարգավորումների «չատ» բաժնում պետք է անջատել «ստացված լուսանկարները և տեսանյութերը լուսանկարների ժապավենում ավտոմատ պահպանելու» կետը:
Երրորդ՝ չպետք է անտեսել «գաղտնիություն» կետը, որը թույլ կտա ձեզ ընտրել այն մարդկանց շրջանակը, ովքեր տեսնում են ձեր օգտահաշիվը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը: Կարելի է նաև կարգավորել օգտատերերի շրջանակը, որոնք կարող են ձեզ հավելել խմբում: Դա ապահովագրում է, որ ձեր օգտահաշիվը չմիանա չարամիտների շրջանակին: