Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի եւ անհնազանդության գործողությանը մասնակցելու համար ոստիկանական ուժերի կողմից ապօրինի կերպով բերման են ենթարկվել «Հայրենիք» կուսակցության մի շարք անդամներ, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«Նրանց թվում են կուսակցության Խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, կուսակցության երիտասարդական թեւի անդամներ Բաբկեն Հարությունյանը, Տիգրան Սուքիասյանը եւ Դավիթ Բաղդասարյանը։
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է դավաճան Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգների հիման վրա ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ կիրառվող ապօրինի գործողությունները եւ կրկին հավաստում, որ հանուն Հայրենիքի փրկության պայքարը շարունակվելու է», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։