Հարգելի հայրենակիցներ, անմահության ուղին բռնեց նաև Սամվելի եղբայրը՝ Վահրամ Գեւորգի Կարապետյանը: Այս մասին հայտնում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մահացել էր այս տարվա փետրվարի 27-ին:
«Հավատարիմ բժշկի վեհ կոչմանը շտապեց Հայրենիքին օգնության: Անդադար գնդակների տարափների և հրետանակոծությունների տակ փրկեց կյանքեր, բայց... նոյեմբերի 4-ին նենգամիտ թշնամին խլեց նրա կյանքը... Երկար փնտրեցինք Վահրամին՝ հուսալով գտնել ողջ... ավա՜ղ, շուրջ 40 օր անց՝ դեկտեմբերի 11-ին ստացանք բոթաբեր լուրը...
Հավերժ փառք ու խոնարհում քեզ սիրելի եղբայր»,-ասված է գրառման մեջ: