Այսօր կառավարության նիստում նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Խծաբերդում տեղի ունեցած միջադեպի ու այն անձանց մասին, ովքեր ամենայն հավանականությամբ գերեվարված են. «Տվյալներն այս պահի դրությամբ ճշտվում են:
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու համար:
Այս հարցի շուրջ ևս խոսակցություններ կան ադրբեջանական կողմի հետ, մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»: