Քիչ առաջ, ինչպես հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ոստիկանությունը երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման էր ենթարկել: ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, որը չհերքեց Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Ինձ բերման են ենթարկել առանց որևէ ծանուցում ուղարկելու, թեև ես իմ հարցազրույցներում նշել էի, որ ծանուցում ստանալու դեպքում՝ պատրաստ եմ ներկայանալ ոստիկանություն»,- նշեց երգչուհին:
Նա նաև ասաց, որ հիմա արդեն տանն է. «Ոստիկանությունում շատ քիչ ժամանակ եմ անցկացրել, նաև նշեմ, որ այնտեղ ինձ շատ սիրալիր և հարգալից են վերաբերվել»,- եզրափակեց Շուշան Պետրոսյանը:
Զվարթ Պետրոսյան